«Չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը». Հրաչյա Հակոբյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչեւ այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։
Որպես օրինակ թերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը եւ նշեց, թե ելքը գտնված է, եւ այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ եւ չեն հանրայնացնի իրենց կարծիքը մինչեւ վերջնական որոշումը։ Միեւնույն ժամանակ պատգամավորը դա չհամարեց խոսքի ազատության ոտնահարում:
«Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն` գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն` թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։ Պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը»,- նշեց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: