Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցը խմբագրվել է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իջևանցիների համար համոզիչ չի եղել ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ գործող քաղաքապետի գրած վաղաժամ հրաժարականի տեքստը, ասում են՝ դա արվեց հարկադրանքի ուժով, որպեսզի ընտրություններից առաջ վարչապետի ընկեր Հայկն իրեն մատուցելու հնարավորություն ստանա:
Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
«Եթե ձեզ տհաճ է լսել քննադատություն, ապա վայելեք իշխանամերձ մամուլի և այնտեղ մշտապես հայտնվող մարդկանց կողմից արտադրվող Փաշինյանի գովեստն ու փառաբանումը, աստվածացումն ու սրբադասումը»:
«Դատավարությունից անմիջապես հետո, երբ մենք իջնում էինք աստիճաններով, տարբեր մարդիկ վատ արտահայտություններ էին անում, մասնավորապես` մի քանի կանայք անընդհատ կրկնում էին՝ «թուրք», սկզբից, հետո էլի եկան նույնը կրկնեցին։ Հետո մի կինը այդ երկուսի արանքում ասաց՝ «թուրք, բալեդ թաղեմ», ինձ համար սահմանն անց էր, և ես հարվածեցի»,- պատմեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարվածն ուղղված էր Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,-ասաց Նաղդալյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։
Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն արդյո՞ք վստահություն է ներշնչում: Համակարգ, որը մեկ մարդու զանգով է իրականացվում:
Սեպտեմբերի 6-ին կյանքից հեռացած՝ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքը համաձայնել է, որ նա հողին հանձնվի Հարարեում՝ Հերոսների ազգային գերեզմանատանը, այլ ոչ թե Քութամա հայրենի գրյուղում:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Մի քանի օր առաջ Նիկոլի կառավարությունը հանդիպեց ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների ղեկավավարների հետ, իսկ այսօր Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։
«Ամուլսարի նման խնդիրները պետք է գտնվեն փորձագետների քննարկման շրջանակում, այլ ոչ թե դառնան հանրային քննարկման հարց: Ռուսաստանի ակադեմիան, օրինակ, կառավարության հետ պայմանագիր կնքեց, որ բոլոր փորձագիտական հետազոտությունները պետք է արվեն նրանց հետ»:
Հայտնի աղմկահարույց քրեական գործերի շուրջ ընթացող զարգացումները խուճապ են առաջացրել դատական համակարգում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատավորները կամուկացի մեջ են՝ չեն կողմնորոշվում շարունակեն պաշտոնավարել, թե՞՝ դիմում ներկայացնեն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հոկտեմբերի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո)՝ 2019 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:
Իսպանիայում առնվազն երեք մարդ է մահացել երկրում մոլեգնող ցիկլոնի պատճառով, որն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով եւ ուժգին քամիով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ:
Նա սովարական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։ Ավելին՝ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը): Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը:
«Այս պահին ես չեմ կարող պնդել, որ այդպիսի փաստաթուղթ կա կամ չկա, սա գուշակության ոլորտից է, բայց մի բան կարող եմ ասել, որ, եթե դա համարվում է գաղտնի փաստաթուղթ, ապա դրա մասին ընդհանրապես չպետք է բարձրաձայնվեր, իսկ եթե արդեն բարձրաձայնել են, ապա թող բարի լինեն, մինչև վերջ մանրամասնեն, թե խոսքն ինչի մասին է»:
Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2023 թվականի ընտրություններին անհնար է, որ կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:
Զենքի շրջանառության հսկողության, բժշկական ապահովագրության, գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդիրները, ինչպես նաեւ ՉԺՀ-ի հետ առեւտրի եւ Աֆղանստանում իրականացվող քաղաքականության հարցերն են եղել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների երրորդ համազգային բանավեճերի մասնակիցների ուշադրության կենտրոնում, որոնք սեպտեմբերի 12-ին անցկացվել են Հյուսթոնում (Տեխասի նահանգ)։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց:
Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառի մոտակայքում քաղաքացիներ տեղափոխող մեքենայի վրա ինքնաշեն ռումբերով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել:
Առնվազն 202 մարդ է զոհվել Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում մուսոնային տեղատարափների պատճառով, որոնք այս տարածաշրջանում մոլեգնում են վերջին շաբաթներին: