«Մենք առաջարկում ենք, որ ոչ միայն այդ հարցերի, այլև քաղաքացիական, քրեական ու մյուս հարցերի հետ կապված՝ լինի քաղաքացիների կողմից դատավորների ընտրություն, քանի որ, երբ հետադարձ կապ է ապահովվում հասարակության հետ, մեխանիկորեն անընդհատ աշխատում է ֆիլտրացիայի սկզբունքը, որ դատավորն արդեն պետք է իր կարգավիճակի համար դողա՝ որպես պրոֆեսիոնալ և որպես իր նյութական բարեկեցությունը լավացնելու ճանապարհ»:
Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 53,7 տոկոսով նվազել է անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 187 մլն դոլար:
Չինաստանի կառավարությունը որոշել է վերսկսել սահմանափակ քանակությամբ սոյայի, խոզի մսի եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի ներմուծումն ԱՄՆ-ից եւ դրանց համար չեղարկել լրացուցիչ մաքսերը՝ ակնկալելով Վաշինգտոնի պատասխան քայլերը:
«Այստեղ ես քրեական տարր չեմ տեսնում»:
Նոր Զելանդիայի իշխանությունները կընդլայնեն այն հանցագործությունների ցանկը, որոնք կապված են զենքի ապօրինի շրջանառության հետ, ինչպես նաեւ կխստացնեն պատիժներն այդ իրավախախտումների համար:
Հարցման՝ այս շաբաթ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային Իռլանդիայի (մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ) բնակիչների 51 տոկոսը պաշտպանում է անկախ Իռլանդիայի հետ նրա միավորվելը։
Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը:
«Բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ – CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված «արտակարգ դրության» ռեժիմի (OHAL) վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի հեղինակը զուգահեռներ է անցկացրել 1980թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջման հետ։
Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005թ ի սհամանդրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները իրականացնել առանց օրենքներով սհամանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ է երկրի բնակիչների ավելի քան 70 տոկոսը, ինչը գրեթե 1,5 անգամ ավելի է, քան հուլիսին:
Ամիսներ առաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները յուրօրինակ ջրբաժան դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու առանցքային անդամների՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի համար:
Արցախյան հակամարտությունը մասնակի սառեցված է, քանի որ ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց մյուս կողմից` գտնված չէ դրա լուծումը: Օրինակ` աբխազական, հարավ-օսական հակամարտություններն ավելի հիմնավոր են սառեցված, քանի որ չկան ռազմական գործողություններ և բանակցային գործընթաց, ինչպես նաև՝ թեժացման նախանշաններ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին:
Իրաքի ուժայինները ձերբակալել են վեց ահաբեկչի, ովքեր ահաբեկչություն են նախապատրաստել ուխտագնաց շիաների դեմ:
Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից:
Համաձայնեք, որ ՀՀ քաղաքական կյանքն իրոք բացառիկ է, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող, իսկ որոշ դեպքերում՝ նաև քաղաքական հավակնություններ դրսևորող ուժերի և անհատների գործելակերպն ու հավակնությունները՝ ապշեցուցիչ, ինչ-որ տեղ նաև՝ ինտրիգային։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի նկատմամբ իրականացվում է քննություն՝ կապված կոռուպցիայի մեղադրանքի հետ:
«Այսօր, երբ վարչապետի շուրթերից հնչում է՝ 602.000 աշխատող, ես կասկածի տակ չեմ ուզում դնել վարչապետի խոսքը, բայց պահանջում եմ, որ պատկան մարմինները վարչապետի խոսքերի իրականությունն ապացուցեն»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար այս ամիս բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները:
Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով (գրեթե 100 մլն դրամ), ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Նման դեպքեր էլի են լինելու։
Թուրքիայի Չանքըրը շրջանում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը:
Ստամբուլի դատախազության կայացրած որոշման համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա:
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանն ազատ է արձակվել, Aysor.am-ին ասել է Զաքարյանի փաստաբան Արշակ Կարապետյանը:
Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել:
Նրա խոսքով՝ բոլոր քայլերը փաստում են, որ այս գործը «պատվեր» է Դավիթ Սանասարյանի դեմ, որովհետև նախաքննության ընթացքում տարբեր լուրեր էին տարածվում լրատվականներում, որոնք օդից կախված էին, բայց հետագայում պարզվեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական Guardian-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է Լինդսի Միլսի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ: