
ԽՍՀՄ անձնագրով կինը 23 տարի է չի կարողանում լքել Թուրքիան

Ազգությամբ ուկրաինուհի 59-ամյա Ալքեսանդրա Դրավեցկին արդեն 23 տարի է, ինչ չի կարողանում լքել Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կինը 1990-ական թվականներին մեկնել է Թուրքիա, որտեղ զբաղվել է առևտրով և ԽՍՀՄ փլուզման պահին գտնվել է Ստամբուլում։
Երբ Ալեքսանդրան փորձել է նոր անձնագիր ստանալ և վերադառնալ իր երկիր Ուկրաինայի դեսպանատնից պատասխանել են, որ ուկրաինական արխիվում վերջինիս վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ չկան։
Ներկայումս կինը շարունակում է ապրել Ստամբուլում և հուսալ, որ իր խնդիրը մի օր լուծում կստանա։
«Հավանաբար ես վերջին մարդն եմ, ով դեռ ապրում է ԽՍՀՄ անձնագրով»,-ասել է Դրավեցկին ։