Նորաշենցիները գնում են Արարատի մարզպետարան

Այս պահին Նորաշենի մի խումբ բնակիչներ և համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը գնում են Արարատի մարզպետարան՝ մարզպետի հետ քննարկելու, թե ինչու է պաշտոնից հեռացվել համայնքի ղեկավարը։

Նորաշենում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին մարզպետի կողմից պաշտոնից հեռացված համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը հորդորեց համայնքապետարանի մոտ որոշ ժամանակով դադարեցնել բողոքի ակցիան, մինչև մարզպետարանում հասկանան, թե ինչ ընթացք է տրվելու գործին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից նորաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով Նորայր Գրիգորյանին վերականգնել պաշտոնին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30