
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը հաղորդում է, որ նախարարի այցի օրակարգը սկսվում է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ: