«Այն փաստաթղթերը, որը քննարկում էր նախորդ իշխանությունը, ընդունելի չէր մեզ համար»․ Արայիկ Հարությունյան. News.am

ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չէին մեզ համար։ News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով նախորդ իշխանությունների հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման մասին։

«Այն փաստաթղթերը, որը քննարկվում էր մինչև այսօր, մեզ համար ընդունելի չէր, դրա մասին բարձրաձայնել ենք բոլոր ժամանակներում: Մադրիդյան սկզբունքները ընդունելի չէին մեզ համար, ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին մադրիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարվկել է և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա։ Եթե նախկին իշխանությունները մարդիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա մեր համար քննարկելու համար բավարար հիմք չէր»,- նշել է նա:

Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ․ «Այս փուլում Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և մնացած խաղացողների, այդ թվում՝ մեր հակառակորդի հետ, բանակցություն չկա: Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝ առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո անպայման միանալու է Արցախը: Առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ, իսկ հանդիպումներ ինչքան ասես թող լինի»։ Նրա խոսքով՝ իրենց համար նախապայման է Արցախի ինքնորոշման իրավունքը․ «Եթե դա չի քննարկվում կամ կասկածի տակ է դրվում, ապա բանակցելու ոչինչ չունենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս