«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական վեճերի պատճառով սառեցված է 150 մլրդ դրամ գումար, և դրա պատճառը դատական համակարգի անկատարությունն է: Դատական դեպարտամենտի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին դատարաններում վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրած 800 շինթույլտվության ակտ:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, երեկ անդրադառնալով ՀԽ նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականին եւ հարցին՝ նպատակահարմա՞ր է պահել խորհուրդը, ասաց, որ ՀԽ-ի չգործելու պատճառը նախկին նախագահն է․ «ՀԽ ղեկավարը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի՝ կուսակցական էին եւ դիսոնանսի մեջ էին մտնում իշխանությունների վարած քաղաքականության հետ»։
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»:
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասֆալտին «պառկըցնելու», պատերին ծեփելու ու ծնոտներին խփելու մասին է կրկին խոսել, այս անգամ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Վարչապետին «վրդովեցրել» է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքին դեմ արտահայտվելը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:
«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչեւ ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահի ընտրություններում իշխանությունը ֆավորիտ թեկնածու ունի՞։ Նա ասաց․ «Վարչապետը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին եւ ամբողջովին այդ սկզբունքով ենք առաջնորդվելու»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը: Փաթեթը համարվել է անհետաձգելի եւ կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։ Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»:
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինը կդառնա ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ:
Սպասվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ 168.am-ի հետ զրույցում ակնարկեց, որ Փաշինյանի հայտարարությունների ճշմարիտ լինելու ոչ մի երաշխիք չկա:
«Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխությունը՝ իմաստների հեղափոխությունը». Սպարտակ Սեյրանյան
Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ընթացք տալ դրանց:
«Այսօր մեր հասարակությունը շատ բարդ բարոյահոգեբանական վիճակում է, նույնիսկ ավելի բարդ, քան, այսպես կոչված՝ թավշյա իշխանափոխության ժամանակ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, որը դեմ է ազգային ինքնությունն ու ազգային համեարշխությունը խաթարող գործողություններին, ազգայինի և համամարդկայինի արհեստական հակադրությանը, որդեգրված քաղաքականության մեջ խմբագրումներ կատարելու իշխանությունների անդրդվելիությանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։
«Եթե այս բառապաշարն արդյունավետ էր մեկ տարի կամ 10 ամիս առաջ, ապա այսօր այն անարդյունավետ է, կարծում եմ՝ շատ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունքն է տալիս։ Մասնավորապես, երբ խոսում են «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մասին։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ գործող իշխանության գործիքակազմում, քարոզչական ռեսուրսներում կան գործիքներ, որոնք արդեն հնացել են։ Դրանք ազդեցիկ ու արդյունավետ կարող էին լինել մեկ տարի առաջ, այսօր դրանց ազդեցությունը զրո է։ Մենք տեսնում ենք, որ այսօր մարդկանց ձերբակալությունները նույնպես որևէ արդյունք չեն տալիս, ինչպես տալիս էին մեկ տարի առաջ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Այդ մասին հայտնել է Los Tiempos-ը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սատարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Այս մասին ԱԺ նախագահը հայտնեց նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության դիմաց:
Սլովակիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արեւմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումից մեծ թվով զոհերի կապակցությամբ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին չզրկել խորհրդարանում ձայնի իրավունքից՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն:
168 ԼՐԱՀՈՍ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: