Ռուստամ Բադասյանն է իր տեղակալին առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել
«Ինքս եմ առաջարկել, որ դադարեցնենք համատեղ աշխատանքը, որի պատճառները մի քանիսն են: Գիտեք, որ ընդունել ենք երկու ռազմավարություն՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Վերջինի պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, իսկ հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը: Երկու մասով ըստ էության կառուցվածքային փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու դիմումին:
Ըստ նրա՝ ճիշտ է, Վարդապետյանին առաջարկել է դադարեցնել աշխատանքը, բայց նրա աշխատասիրությունից ու պրոֆեսիոնալիզմից որևէ դժգոհություն չունի:
Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Արդարդատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում
Զվարթ Խաչատրյան