Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրար հաջորդող սխալները, հրապարակային անպատասխանատու արտահայտությունները սկսել են բավական ծանր կացության մեջ դնել սեփական թիմակիցներին։

Մեր տեղեկություններով, իշխանական տարբեր թեւերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ավելին, շատերը գերադասում են լրատվամիջոցների հետ չխոսել, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց համոզմունքներին դեմ է։

Այս ամենին գումարվում է եւ այն, որ այդ թեւերի ներկայացուցիչները միմյանց հանդեպ գրեթե թշնամական վերաբերմունք ունեն, բանը հասել է այնտեղ, որ միմյանց կասկածում են նախկին իշխանությունների հետ կապի մեջ։ «Այսպես շարունակվելու դեպքում այսօր իսկ թիմում հազիվ վերահսկողությունը պահող Փաշինյանը կարող է այլեւս ի զորու չլինել կառավարելու սեփական թիմակիցներին, որոնք եւ՛ դժգոհ են նրա քաղաքականությունից, եւ՛ պակաս գայթակղիչ առաջարկներ չեն ստանում նախկիններից»,- մանրամասնեց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս