
ԵՄ-ն մեկամսյա ժամկետում պատասխան միջոցներ կմշակի ԱՄՆ-ի մաքսերի կապակցությամբ

Եվրամիությունը (ԵՄ) մեկամսյա ժամկետում կմշակի Միացյալ Նահանգների կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացման պատասխան միջոցներ: Այս մասին, հայտարարել է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին «Սյուդ-ռադո» ֆրանսիական ռադիոկայանի եթերում:
«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցի, որ իր գործընկերները վճռականորեն են տրամադրված: Եվրամիությունում մենք համարժեք միջոցներ ենք մշակում մաքսերի ոլորտում: Մենք տարաձայնությունների կարգավորման ընթացակարգ ենք նախաձեռնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, որը կտեւի շուրջ մեկ ամիս:
Եվ այդ ամիսն ավարտվելուց հետո մենք գործի կդենենք համարժեք միջոցներ ԱՄՆ-ից մի շարք ապրանքների նկատմամբ, որպեսզի դրանով իսկ ցուցադրենք, որ մտադիր չենք թուլ տալ (Թրափի կողմից) իրադրության նման էսկալացում »,- ասել է եվրակոմիսարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: