Բաժիններ՝

Թրամփը հուսով է, որ Իրանը բանակցություններ կսկսի նոր գործարք կնքելու շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ավելի լավ գործարք կնքելու շուրջ: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: «Ես հուսով եմ, որ ինչ-որ պահի նրանք կգան մեզ մոտ, մենք կնստենք ու կկնքենք գործարք, որը լավ կլինի իրենց, մեզ ու բոլորի համար»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը, որի ելույթը տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:

«Իրանն այլեւ այն երկիրը չէ, որպիսին էր մի քանի ամիս առաջ, այնտեղ ղեկավարների նոր խումբ Է»: ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս