
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը պատրաստվում են չեղարկել հունիսի 24-ի ընտրություններից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմը հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո չեղարկելու հնարավորության մասին:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով սահմանվել է 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձից հետո: Այն յոթ անգամ եռամսյա ժամկետով երկարաձգվել է կառավարության որոշմամբ, որին հավանություն է տվել խորհրդարանը: Արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարացվել է ապրիլի 18-ին:
Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաեւ Եվրամիության մի շարք ղեւավարներ քննադատել են արտակարգ դրության ռեժիմի երկարացումը, քանի որ, նրանց կարծիքով, դա սպառնում է երկրի քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին:
«Ընտրություններից հետո, հնարավոր է՝ կարծարծվի արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը»,- Էրդողանի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: