Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպային՝ չմոռանալ «Ղրիմի անեքսիայի» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրոպայի երկրներին, որոնք, նրա կարծիքով «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին։

«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին եւ երբեք չենք մոռանա, դրա անեքսիան չենք ճանաչել ու չենք ճանաչի… Եվրոպայի որոշ երկրներ սկսել են մոռանալ Ղրիմի մասին: Մենք նրանց հիշեցնում ենք. եթե դուք այսօր մոռանաք Ղրիմի մասին, եւ եթե վաղն Ուկրաինայի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ապա դուք պատասխանատվություն կկրեք դրա համար»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում ղրիմցի թաթարների մշակույթի եւ օգնության ասոցիացիայի անդամների առջեւ: Նրա խոսքը մեջբերում է Yeni Safak թերթը:

Իր հայտարարությունը Չավուշօղլուն արել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ջեմիլյովի ներկայությամբ, որոնք մասնակցում են ղրիմաթաթարական ժողովրդի տեղահանության 74-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս