«Հուսով եմ լավ տրամադրություն ունեք և գոհ եք». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

«Հուսով եմ լավ տրամադրություն ունեք և գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա պետք է հաստատեն միջոցառումների ցանկը, որը բխում է կառավարության ծրագրից. «Եկեք պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է և հաջորդ կառավարության նիստին փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատենք, որպեսզի անցնենք միջոցառումների ի կատար ածմանը»:

Տեսանյութեր

Լրահոս