
Պուտինը պետական այցով ժամանել է Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ինչպես հահղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՌԴ նախագահը Չինաստանում կգտնվի երեք օր:
Հունիսի 8-ին կկայանան Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Բացի այդ, ՌԴ նախագահը զրույցներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:
Հունիսի 9-ին եւ 10-ին Պուտինը կանցկացնի Ցինդաո քաղաքում, որտեղ կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Դրա շրջանակներում պլանավորված են ՌԴ նախագահի մի շարք երկկողմ հանդիպումները գագաթնաժողովին ժամանած երկրների ղեկավարների հետ: