Կադրային փոփոխություններ կառավարությունում

Այսօր կառավարության նիստում մի շարք կադրային փոփոխությունների մասին որոշումներ ընդունվեցին: Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Արմավիրի մարզպետ նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ` Կարեն Համբարձումյանը:

Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:

Տարիներ շարունակ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930