Բաժիններ՝

«Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջաններին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը:

«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Իսկ մեզ դեռեւս ասում են, որ մենք խորտակվում ենք: Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,-ասել է նա:

Էրդողանը հորդորել է բնակչությանը՝ այդ կերպ դրսեւորել ազգային հպարտությունն ու հոգատարությունը հայրենիքի նկատմամբ: Թուրքիան վերջին մի քանի տարվա ընթացքում ջանում է կրճատել դոլարի բաժինը առեւտրական գործառնություններում, գլխավորապես արտաքին առեւտրի ոլորտում: Անկարան պլանաչափ կերպով միջկառավարական համաձայնագրեր է կնքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս