«Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտն աշխատում է չափազանց ծանրաբեռնված». Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն արդյունավետ է գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի գործունեությունը։

«Այս ինստիտուտն աշխատում է չափազանց ծանրաբեռնված, կարողանում է լինել ամենուր, արագ արձագանքման խումբը կարողանում է իր իրավասությունների սահմաններում արձագանքել իրադարձություններին։ Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը մշակում է փափուկ օրենքներ, որոնք իմպերատիվ ուժ չունեն, սակայն հաշվի առնելով այն, որ այս օրենքները գալիս են մի ինստիտուտից, որը սահմանադրական մարմին է, դրանք պետք է կատարեն կամ պարտադիր հաշվի առնեն։ Հաճախ հենց փափուկ օրենքներն են, որ առավել արդյունավետ են, քան օրենսդրական նորմերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանից  հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հայաստանում ատելության խոսքի տարածվածությունն անհանգստացնող է։

Ըստ նրա՝ պետք է նախ որոշել, թե որն է ատելության խոսքը, հիմնականում դա քրեաիրավական հասկացություն է։

«Տեխնոլոգիաներն այն աստիճան են հասել, որ երբեմն, օրինակ՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում դրսևորվող տրոլինգը մենք ուզո՞ւմ ենք սահմանել որպես ատելության խոսք, թե՞ ոչ, կամ՝ անանունությունն ու ֆեյքերը, այս երեք երևույթները կարելի է համարել ոչ ատելության խոսք, բայց դրան զուգահեռ՝ ոչ իրավաչափ խոսք։ Եվրոպական դատարանն այս երկու որդեգրումներն է ունեցել՝ հստակ  արտահայտված ատելության և ոչ լեգիտիմ  խոսքը»,- շեշտեց Արա Ղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս