Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ներգանգային ճնշումը նվազեցնելուն միտված վիրահատությունից հետո:
Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները դիտարկել են փաստաթղթերի տպավորիչ փաթեթ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք խոսելու մեր կողմից փոխզիջումների մասին, որովհետև որքան բաց ենք եղել՝ հայտնելու մեր տեսակետը փոխզիջումների վերաբերյալ, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվացել է և ավելի մեծ նշաձողեր է սահմանել իր համար: Եվ այս պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը շատ կարևոր է և, ըստ էության, պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք կապված են մեր դիրքորոշման հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Ինձ սարսափեցնում են փաշինյանական ելույթները կրթության մասին». Արմեն Աշոտյան. armeniasputnik
Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է AFP-ն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ժխտում է, թե Սորոսի գրասենյակը կարող է վտանգավոր լինել ՀՀ-ի համար: Օրեր առաջ 168.am-ի Pressing հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հարցին, թե արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է, պատասխանել էր՝ այո:
Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ ոստիկանության հետ կնքված պայմանագրի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր ընկերության, որի հետ կապվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը:
Արդի քաղաքական գործընթացներն ունենում են այնպիսի հետագծեր, որոնց մասին երբեմն արժե, որ խորքային ու հանգամանալից վերլուծություններ արվեն ու տրվեն հստակ ու կառուցողական գնահատականներ։
ՅՈւՆԻՍԵՖ-ի տեղեկատվության համաձայն, Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատելու է մինչեւ իր լիզորությունների ժամկետի ավարտը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել էր ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, շրջել դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Նոյեմբերի 28-ին «Teach for Armenia. Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ Հակոբյանը պատրաստվում է այցելել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ, իսկ այցի շրջանակում՝ դարձյալ մարտական դիրքեր:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ խմբակցությունը դեմ է քվեարկել քրեական ենթամշակույթի մասին նախագծին, և այդ առնչությամբ հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումը։
Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրապարակվում է ընդդեմ վարչապետի դատական գործով վճիռը. ՈՒՂԻՂ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
168 Լրահոս
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Քրեական օրենսգիրքն է պահանջում, որպեսզի անձը, որը որպես մեղադրյալ՝ ներգրավվել է այս կամ այն գործում, 48 ժամվա ընթացքում ներկայանա հարցաքննության, նույն պահանջը դրված է նաև ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեպքում։
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ “Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով”:
Ցանկացած բրենդ, այդ թվում և հայկական բրենդները, կերտվում են տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են «Հայաստան» բրենդի անքակտելի մասը, հետևաբար նաև ազգային հպարտության անտարանջատելի բաղադրիչը։ Էդ որ ցանկացած առիթով էդպես հերոսաբար զորախմբերով «կատոկում» եք ու հողին հավասարեցնում այս կամ այն բրենդը, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում։ Սա ի՞նչ ծայրահեղականություն է։
ՌԴ-ից Վրաստան թռիչքների վերականգնումը ճիշտ ուղղությամբ արված քայլ կլինի, քանի որ քաղաքացիների ազատ տեղաշարժը մարդկանց հիմնարար իրավունքն է, եւ այն չարժե սահմանափակել:
«Փոխադարձ այցերից պետք չէ մտահոգվել, ինչքան լինեն, այնքան լավ»,- հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այլցելությունների մասին այսպիսի կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Նա հիշում է, որ մինչև 2001 թ. այդ այցերը պարբերական բնույթ էին կրում:
Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ: Քվեարկությունը կայացել է նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում։
Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական վարչաձևը ոմանք բնորոշում են ժողովրդավարական, իսկ ոմանք՝ դեռևս ավտորիտար: Այն, չի անցել այն ճանապարհը, որպեսզի համարվի լիակատար ժողովրդավարական՝ իր բոլոր հասարակական և պետական ինստիտուտներով: Համենայն դեպս, այս վարչաձևը բնութագրելիս չի կարելի բավարարվել «ավտորիտարիզմ» կամ «ժողովրդավարություն» հասկացություններով:
Դատարանը հրապարակում է Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
ԲՀԿ-ում ՀՅԴ երիտթևի ներկայացրած առաջարկը դեռևս չեն քննարկել: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քննարկում չի եղել, քանի որ ՀՅԴ երիտասարդները պատրաստվում են քննարկումներ իրականացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Հարյուրավոր ֆրանսիացի ֆերմերներ, որոնք դժգոհ են իշխանությունների ագրարային քաղաքականությունից, նոյեմբերի 27-ի առավոտյան տրակտորներով մեկնել են Փարիզ՝ անցկացնելու բողոքի ակցիա:
Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը պաշտոնապես սգո օր է հայտարարել նախօրյակին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Koha Jone ալբանական հրատարակությունը: