Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին, գրելով.
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաեւ ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրը վաղը` խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ «Միայն կողմ եմ»: Ինչո՞ւ։ «Որովհետեւ հայ եկեղեցու պատմությունը չի կարելի դիտարկել հայոց պատմությունից զատ, եւ եթե հայ եկեղեցու պատմությունը հանում են ու ներառում հայոց պատմության մեջ, լրիվ նորմալ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որոնք նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, եւ ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։
Ազգի և պետության զարգացման գենեզիսը կանխորոշում է նրա արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքները, որոնք առաջին հերթին որոշում են դիվանագիտական բանակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին վերջին շրջանում բավական շատ է խոսվել: Ավելին՝ ներկայումս այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունները խնդրի կարգավորման տեսլական ընդհանրապես չունեն։
Անշուշտ, որոշ դերակատարում ունեցավ նաև իմ անձի հետ կապված շինծու գործը, բայց կասկած չունեմ, որ այս առումով ազդեցությունը չնչին էր։ Միանշանակ ազդեցություն են ունեցել նոր ինքնաթիռ գնելու մասին լուրերը, շռայլ ծախսերը և նմանատիպ նորությունները։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլեւ իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում: Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Այո»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, պատասխանել է, թե չի կիսում Ծառուկյանի կարծիքը։
90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում:
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել իրականացված արտահանման ծավալների մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ռուսաստանում Քաղաքային դումայի պատգամավորն է գործողություն արել, այստեղ՝ մի երիտասարդ: Ռուսաստանում տեղի ունեցածը քաղաքական էր, և պետք է Հայաստանի իշխանությունները երկխոսություն սկսեին ռուսական իշխանությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ Գարեգին Նժդեհի թեման որոշ շրջանակների, նաև՝ մեր հակառակորդի կողմից շահարկվում է, և փորձում են հայ-ռուսական հարաբերությունները վատացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Երևանի Օղակաձև այգում տեղադրված՝ ռուս դիվանագետ, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը:
G7-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեմփ-Դեյվիդի նստավայրում:
Ի՞նչ է նշանակում՝ «սոցիալական սեռ»: Ի՞նչ է դա նշանակում: Գուցե դա նշանակում է, որ ես ժամը 2-ին կարող եմ լինել տղամարդ, իսկ ժամը 3-ին՝ կի՞ն: Կարո՞ղ եմ ես ժամը 6-ին ինձ զգալ տրանսգենդեր, ու ժամը 5-ին՝ ինչ-որ այլ բան: Քանի՞ սեռեր Դուք գիտեք: Վերջին փաստաթուղթը, որ ես տեսա Եվրոպական միությունում, այնտեղ բնութագրվում էր 19 սեռ: Կներեք, իմ եղբայրը բժիշկ է, նա ֆիզիոլոգիա է ուսումնասիրել: Նրանք սովորել են, որ աշխարհում կա 2 սեռ՝ կին ու տղամարդ:
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում, բայց ըստ որում հրաժարվել է մեկնաբանել դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում կայանալիք ընտրությունները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններին և տեղեկացրել, որ քաղաքապետ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումները համոզիչ չէին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեում (ՔԿ) քննվում է նախկին պատգամավորին առնչվող 3 տարբեր ընկերությունների միջև կնքված մի քանի դրվագներից բաղկացած մութ գործարքի հետագիծը, որը տանում է մինչև Արզաքանցյանի ազգակցական կապեր։ Մեղադրանքն առաջադրված է, իհարկե, այլ անձի՝ Մարտիկ Արզաքանցյանի նկատմամբ, ով ոչ միայն Տիգրան Արզաքանցյանի ազգականն է, այլև նրա աջ ձեռքն է համարվում։ Ծնունդով գավառցի սույն անձի դեմքով՝ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ոչ վաղ անցյալում մասնակցում էր շինարարական մրցույթների ու հանքարդյունաբերական բիզնես ոլորտում ծանրակշիռ գործարքներ էր կնքում։
ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով:
Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում կտրուկ ակտիվացում հակառակորդի կողմից չի նկատվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նախիջևանյան թևում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների մասին կանխատեսումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, պատասխանելով իր աղմկահարույց նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց, որ այս առիթն օգտագործելով՝ ցանկանում է դիմել հայրենակիցներին:
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
168 Լրահոս
Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: