![](/banners/BeFunky-design.jpg)
11 ամսում Թուրքիայից կատարվել է 165 մլրդ 67մլն դոլարի արտահանում
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/thumbs_b_c_a581630a6bce522ba79574f7838c1df2.jpg)
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել իրականացված արտահանման ծավալների մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ նախարարի՝ նոյեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները կազմել են 16 մլրդ 214 մլն դոլար, ինչը 11 ամսում գրանցված 4-րդ ամենաբարձր արդյունքն է:
Փեքջանը նշել է, որ արտահանման ծավալները նախորդ տարվա 11 ամիսների համեմատ աճել են 1.77 %-ով և կազմել 165 մլրդ 67մլն դոլար:
Նախարարը նաև նկատել է տվել, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում 51.84 %-ով նվազել է` հասնելով 25 մլրդ 162 մլն դոլարի:
«Եթե 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման և ներմուծման ծավալների հարաբերակցությունը կազմել էր 75.6%, ապա այս տարի այն հասել է 86.8 %-ի»,-ասել է նախարարը: