
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»։
«Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից: «Կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը պետք է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին»,- մեջբերում է նրա խոսքը Mizan գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: