Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ իրականացվող ակցիաները ռուսական քաղաքական էլիտան չի ուղղորդում. մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիրով ներկելուն: Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դա պատասխան է Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի՝ հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակի պղծմանը:
ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ու Գոռ Սարգսյանն այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադարձան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նախարարությունում կազմակերպված քննարկմանը, ՀՅԴ երիտթևի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին և հստակեցրին՝ ինչ են պատրաստվում անել առաջիկայում:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում:
Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է:
Հարցազրույց՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ․ ուղիղ. tert.am
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն արձագանքել է ԶԼՄ-ներում տարածված Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթին, ըստ որի՝ որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մի շարք աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, սա տեղի է ունենում Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ: Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-յան էջում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես նախկինում, հանձնառու է հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Անդրադառնալով տեղակալին կաշառք ստանալու մեջ կասկածելուն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս պահին մանրամասների մասին չի խոսի, քանի որ տեղի է ունենում իրավական գործընթաց:
Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրեց՝ մուղամ լսելու:
Ե՞րբ Փաշինյանը կորոշի նշանակել ԱԱԾ պետ և ոստիկանապետ
Օլիգարխներից մուրացել են կամ սպառնացել են. ինչպես էին նախկինում հավաքվում «Հայաստան համահայկական հիմնադրամի փողերն՝ ըստ վարչապետի
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:
Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
«Ինչպես հայտնի է, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր գտնվում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: ՌԴ արտգործնախարարը մասնավորապես կարևորեց Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական ու հայ համայնքների միջև ուղիղ շփումը, ասաց, որ դա շատ հեռանկարային թեմա է»:
Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ այցելած արաբ մեծահարուստների և Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«ՀՀ-ում լավ կրթության նախարար լինելու համար պետք էր ընդամենը ոչինչ չանել և այդպես է արել այսօր հրաժարական պահանջող ուժը». Փաշինյան
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը քիչ առաջ դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ավելի վաղ կիրառվել էր կալանավորումը, ինչն էլ այսօր դատարանի որոշմամբ փոխարինվել էր գրավով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափեց անդրադառնալ այսօր հայաստանյան և ադրբեջանական մամուլում շրջանառության մեջ դրված ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակին: Այսօր ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին այս հռչակագրի մասին:
«Գարեգին Նժդեհի թեման որոշ ուժերի կողմից օգտագործվում է որպես սադրանք». Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
168 Լրահոս
«Այո՛, կա քաղաքական նկատառում ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքում». ՀՀ վարչապետ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իզուր են ԲՀԿ-ական պատգամավորներն իրենից նեղացել և բոյկոտել ԱԺ նիստը, նաև Կառավարության հետ հարցուպատասխանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
«Էսօր գործող շատ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ քրգործ է հարուցված». Նիկոլ Փաշինյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե Արցախի հարցով ի՞նչ փաստաթղթի մասին են խոսում ադրբեջանական կայքերը