Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է նստավայրում ընկնելուց հետո

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 23-ի երեկոյան հոսպիտալացվել է պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց հետո: Այդ մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Նրան զննել է նախագահի վարչակազմի բժշկական բրիգադը, ինչից հետո տեղափոխել նրան են զինվորական հոսպիտալ»,- նշել է մամուլի ծառայությունը: Ինչպես ճշտվում է, բժշկական հիմարկությունում կատարել են նրա գլխուղեղի համակարգչային շերտագրություն: «Փոփոխություններ չեն հայտնաբերվել»,- ասված է փաստաթղթում: Բոլսոնարուն վեցից մինչեւ 12 ժամ կանցկացնի ստացիոնարում՝ բժիշկների հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս