
Դեմոկրատները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Թրամփին իմփիչմենթի շրջանակում

Դեմոկրատները ցանկացել են նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու շրջանակում: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ստորին պալատի իրավաբանական կոմիտեի փաստաթուղթը, որն ուղարկվել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի Կոլումբայի օկրուգի վերաքննիչ դատարան:
Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի հակառակորդները հայտարարել են նախագահի նոր բացահայտված չարաշահումների մասին, որոնք նույնպես ենթակա են իմփիչմենթի: Նրանք վկայակոչել են Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Դոնալդ Մաքգանին եւ պահանջել են դատարանի միջոցով հարցաքննել նրան որպես վկայի: Եթե Մաքգանի ցուցմունքները հաստատվեն, ապա կոմիտեն պաշտոնազրկման նոր հոդվածներ կհանձնարարի ի լրումն առկա հոդվածների:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին՝ նրան մեղավոր ճանաչելով իշխանության չարաշահման մեջ: