«Հայաստանում այլևս որևէ մեկն ապահովագրված չէ շինծու գործերից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ առերեսման մանրամասներից տեղյակ չէ։

«Կա նախաքննական գաղտնիք, և նախաքննությունն ընթանում է, ես ասել եմ, և դա մեր կուսակցությունը հայտարարել է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է կուսակցության նախագահի և կուսակցության դեմ։ Դեռևրս նախորդ տարվա մայիսին ասել եմ, որ Հայաստանում այլևս որևէ մեկն ապահովագրված չէ, որ կարող է ձերբակալվել, որևէ մեկն ապահովագրված չէ շինծու գործերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց. «Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.  գործը շինծու քաղաքական մեղադրանք է»։

Ինչ վերաբերում է  մամուլում եղած հրապարակումներին, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը եղել է Արևմուտքի թեկնածուն, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նման հրապարակումներն անհեթեթություն են, քանի որ Սերժ Սարգսյանը հայաստանակենտրոն գործիչ է, նա որևէ մեկին՝ բացի իր ժողովրդից, խոստում չի տվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031