Բաժիններ՝

Դատարանը բեկանեց Արգենտինայի նախկին նախագահ Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման որոշումը

Արգենտինայի դատարանը բեկանել է մինչեւ ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտման գործի քննության ավարտումը փոխնախագահ եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը: Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է «Նասիոն» թերթը։

Թերթի տվյալներով՝ դատավորները բավարար հիմքեր չեն տեսել համարելու, որ նախկին նախագահը կարող է փախչել երկրից կամ փորձել խոչընդոտել իր նկատմամբ կատարվող հետաքննությանը:

Ֆեռնանդես դե Կիրշների նկատմամբ շաունակում է գործել այլ գործով ձերբակալման միջնորդությունը, որի շրջանակում փոխնախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031