
Գործարկվել է Սամուր գետի կամուրջը ադրբեջանա-ռուսական սահմանին

Շահագործման է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին: Երթեւեկության բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշինը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջը կառուցվել է «Յարագ – Կազմալյար» անցակետերի շրջանում: Ավելի վաղ Օրեշկինն ասել է, որ Սամուր գետի կամուրջը «Հյուսիս – Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի կարեւոր մասն է: Սամուր գետի վրա կամրջի կառուցման նախագիծն իրականացվել է 2013 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում: Նոր կամուրջը կփոխարինի գոյություն ունեցող կամրջին, որը կառուցվել է 1957 թվականին: Դրա երկարությունը 325,3 մետր է, լայնությունը՝ 17,5 մետր: Նախագծի արժեքը 36,5 միլիոն մանաթ (շուրջ 21,5 միլիոն դոլար) է: Ռուսաստանը եւ Ադրբեջանը շինարարությունը ֆինանսավորել են հավասար չափով: