Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ինջիռլիքի ավիաբազայում մինչև 2024 թվականի վերջը ժամկետով աշխատանքների պարտավորագիր է կնքել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Թուրքիայի ութ շինարարական ընկերությունների տրվել է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի կառուցման նախագծային եւ շինարարական աշխատանքների կատարման՝ 95 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր: Աշխատանքները կավարտվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ինջիռլիքի ավիաբազայում ներկայում ծավալված է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 39-րդ ավիացիոն թեւը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ իր երկիրը կարող է Ինջիռլիքի ավիաբազան փակել ԱՄՆ-ի համար, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս