
Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ աշխատասենյակից բերման են ենթարկել ԵՊՀ ուսխորհրդի նախագահին (լրացված)

Քիչ առաջ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.« Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»:
168.am-ը փորձերը կապ հաստատել ԵՊՀ ուսխորհդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ, ապարդյուն անցան. Վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Խոսեցինք Վահագն Վարագյանի հետ, ով ասաց, որ քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց Դավիթ Ափոյանի կաբինետից են նրան ձերբակալել ու բերման ենթարկել:
«Անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով են տարել Դավիթ Ափոյանին»,- ասաց Վահագն Վարագյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի ուսխորհրդի նախագահը դրանց հետ, Վահագն Վարագյանը պատասխանե՝ ոչ մի կապ չունի:
«Անցած ուրբաթ ԵՊՀ ռեկտորը Դավիթին հրավիրել է իր մոտ, որ միասին տեսախցիկների ձայնագրությունները հետ տան ու տեսնեն, թե արդյո՞ք կրակողներից որևէ մեկին ճանաչում է: Այսօր փաստորեն տարել են ձեռնաշղթաներով՝ ասելեվ, թե տեղյակ ես՝ ովքեր են կրակողները, բայց չես ասում»,- ասաց Վահագն Վարագյանը:
Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Մանրամասներն՝ ավելի ուշ: