Դուք խոստացել էիք…

Քիչ առաջ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր էջում գրառում էր կատարել, որում լրագրողներին հորդորել էր Կառավարությունից խնդրել նախօրեին Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը, որում բավականին խիստ գնահատականներ էին տրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու մասնավորապես նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։

Արդարադատության նախարարությունից 168.am-ին խոստացան ճշտել, թե ինչ նամակի մասին է խոսքը։

Մինչ կստանանք ԱՆ պատասխանը, նշենք, որ մեր տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է հայտնել իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, մասնավորապես` կառավարությանը մեղադրելով իր խոստումը չկատարելու մեջ, այն է` վաղ կենսաթոշակի օրենքն ընդունելուց հետո քրեական որևէ հետապնդում չսկսել ՍԴ դատավորների ու նախագահի նկատմամբ, մինչդեռ Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելու հաջորդ օրն իսկ Հրայր Թովմասյանը ներգրավվեց որպես մեղադրյալ։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031