Ամենալավ և ամենավատ աշխատող նախարարները՝ ըստ Էդմոն Մարուքյանի

2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել և ներկայացնել խմբակցության հաշվետվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ամփոփելով խմբակցության աշխատանքները:

«Որպես ամենափոքր խմբակցություն «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել մեկ տարվա ընթացքում 66 օրենքի նախագիծ: Խորհրդարանի ռեսուրսներ շատ քիչ են, թույլ են` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից և մյուս խմբակցությունների համեմատ նախաձեռնողականությամբ առաջին տեղում է գտնվում»,- ասել է նա և նշել, որ 66 նախագծից 15-ն ընդունվել է:

Պատգամավորը հայտնել է, որ 2020 թվականին սահմանադրաիրավական հարցերին վերաբերող ծրագրեր ունեն և ըստ նրա շատ «սահմանադրական» տարի է լինելու: «Շատ դժվար է հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն և լինել լեգիտիմ իշխանության ընդդիմություն, բայց մենք մեր ակտիվությունը ցուցաբերել ենք»,- ասել է նա:

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև նախարարների աշխատանքին՝ ասելով. «Հիմա ասուլիսներ են տալիս նախարարները և մեկը ասում է՝ ես ամենալավն եմ, մյուսն ասում է՝ ես եմ ամենալավը: Մեր կարծիքով տարածքային կառավարման նախարարությունն է ամենալավ աշխատողը և նախարար Սուրեն Պապիկյանն է որպես լավ աշխատող նախարար, ամենավատ աշխատողը, իմ կարծիքով, բնապահպանության նախարարությունն է, նախարարը, որին վերջերս անվստահություն հայտնեցինք»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամփոփ տեղեկատվություն Լուսավոր Հայաստան խմբակցության մասին 2019

Gepostet von Edmon Marukyan am Freitag, 27. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս