Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը կայցելի ԱՄՆ՝ ստորագրելու առևտրական գործարքը

Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հունվարի 13-15-ը այցով կգտնվի ԱՄՆ-ում՝ ստորագրելու առեւտրական գործարքի առաջին մասը: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

«Ամերիկյան կողմի հրավերով ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, գլխավորելով առեւտրատնտեսական հարցերով զբաղվող պատվիրակությունը, հունվարի 13-ին կուղեւորվի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ստորագրելու առեւտրական գործարքի առաջին մասը»,-հայտնել է Գաո Ֆենը բրիֆինգում:

Չինաստանը եւ ԱՄՆը դեկտեմբերի 13-ին հայտարարել են, որ համաձայնեցրել են առեւտրական պայմանագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են նոր մաքսատուրքեր չսահմանել միմյանց նկատմամբ, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031