«Վայելեք ձեր սրտի վարչապետին, շուտով ձեր տները կքանդի Հալաբյանից մինչև ուր որ սիրտը կուզի և կթողնի այդպես քանդված». Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իջևանցի կովկասյան ընձառյուծը

Այսօր վարչապետ Փաշինյանը համայն հայ ժողովրդին և ի լուր աշխարհի հրովարտակ հղեց, շնորհավորեց Իջևանի անտառներում կովկասյան ընձառյուծի ի հայտ գալը։ Ավե Նիկոլ, փառք, Նիկոլ, բրավո, կեցցե մեր հզոր վարչապետը, կեցցե թավշյա հեղափոխությունը և կեցցե անհաղթ հերոսը։Եթե չլիներ Նիկոլ անպարտելին, ոնց կարող էր ընձառյուծը, էն էլ՝ կովկասյան, աշխարհ ման գար և հետո որոշեր լռվեր հենց Իջևանի անտառներում: Այո, չկամ հակահեղափոխականներ, դե, նախանձեք, դա տեղի ունեցավ մեր հզորի համառ ջանքերի շնորհիվ։ Ավե տեսախցիկ, ավե ամենատես աչք, կեցցե տեսախցիկը, որն արձանագրեց Իջևանի անտառներում հայտնված կովկասյան ընձառյուծի հայտնությունը։ Հիանալի է, որքան երջանիկ ենք մենք, որ կորոնայից բացի, արցախյան հարցի փառահեղ տապալումից հետո, երկրում սոցիալ-տնտեսական այս Սոդոմ-Գոմորից հետո այսքան արագ ոտքի կանգնեցինք, այնքան հզորացանք, որ անգամ կովկասյան հզոր ընձառյուծը որոշեց գալ և բնակվել ոչ թե վրացական, իրանական կամ, ադրբեջանական անտառներում, այլ՝ հենց իջևանյան։ Հզոր ենք, անկասկած… Եվ ով կա Նիկոլից ավելի հզոր, ավելի անվախ ու քաջ… Ուռաա, կեցցե, փառք ու պատիվ․․․ սեփական օգտագործման ընձառյուծ ունեցողին, և ոնց կարող է նա ուժեղ չլինել, նա հզոր է, այնքան հզոր, որ ընձառյուծի պես մի հզոր զարկով կոչնչացնի ցանկացած հակահեղափոխություն, յուրաքանչյուր ընդդիմադիր հակառակորդի, անգամ՝ իր կրունկի տալ, ներեցեք, սխալվեցի, պիտի ասեի՝ իր կողքին հանգիստ նստած և սև-դառը սուրճ ըմպող խորհրդարանական որոշ ընդդիմադիրների։ Հեյ-հեյ, լսեցեք, իմացեք ու չկասկածեք, Իջևանի անտառներում կովկասյան ընձառյուծի հաղթական մռնչյունից ամբողջ Կովկասը կդղրդա, ամբողջ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խումբը կսարսափեն, իսկ Իլհամը ո՞ւմ շունն է, այնպես գա և ստորագրի իր սրտի փաստաթուղթը, որ չենք էլ հասցնի գիտակցել, թե ընձառյուծը որտեղից եկավ, կամ՝ ումով։ Էլ ի՞նչ եք ուզում, այ ժողովուրդ, վայելեք ձեր սրտի վարչապետին, շուտով ձեր տները կքանդի Հալաբյանից մինչև ուր որ սիրտը կուզի և կթողնի այդպես քանդված։ Այո, հզոր է նա, անհաղթ և հզոր… Աշխարհն ապշած է, հոգեխանգարմունքի մեջ, արմանք-զարմանքի բաներ են կատարվում իջևանյան անտառներում։

Ամբողջ աշխարհը՝ ռուսներով ու ամերիկացիներով , թուրքերով ու վրացիներով նախանձում են ձեզ, սիրելի ժողովուրդ, ո՜նց դարձյալ հայերի բախտը բերեց, ո՜նց կովկասյան ընձառյուծը եկավ-եկավ ու բնակվեց ոչ թե կովկասյան լեռնաշղթայի որևէ կորած-մոլորած վայրում, այլ, հենց իջևանյան անտառներում… Հայերը բախտ ունեն, է, բախտ եմ ասել, դե, ոնց չնախանձեն խեղճերը, մի ընձառյուծն ի՞նչ է, էդ էլ լայեղ չարեց իրենց ու ընտրեց հայերին։

Կեցցե Նիկոլը, մեր անպարտ, մեր հզոր, մեր ամենակարող իջևանցի Նիկոլը։ Մոռացեք, չկա կորոնա, չկա ճգնաժամ, չկա արցախյան հարց, կա մեկ անհաս գագաթ… Վերջ…

Ոււռռաաա, և փառք բոլոր կովկասյան ընձառյուծներին և նրանց ժառանգներին․․․

Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա-2։
Հ․Գ․ Հեքիաթ մեծերի համար, առիթը՝ ահա․Մի տեսակ չստացվեց երեկվա ելույթին լուրջ արձագանքել․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․
«Տեսախցիկը ապացուցեց Իջևանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ> բոլորիս։)»։hraparak.am»:

Տեսանյութեր

Լրահոս