«Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, որն է ճշմարտությունը, բայց կա երկու մեկնաբանություն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքերը հրատարակելով իրենց տեքստը՝ ցույց են տալիս, որ հրահրում են Ադրբեջանին, որպեսզի վերջինս շարունակի ռազմական ագրեսիան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի՝ կորոնավիրուսի թեստը, որը կատարվել է հոկտեմբերի 2-ի առավոտյան, եղել է բացասական:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ:
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է խաղաղ բնակչությանը:
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:
Սեպտեմբեի 27-ից արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին միջազգային կառույցներն ու աշխարհի գերտերությունները սկսեցին արձագանքել միայն այդ գործողությունների մեկնարկից 3 օր անց, իհարկե, ավելի լավ է գոնե 3 օր անց աշխարհից ազդակներ ստանալը, քան առհասարակ չստանալը, բայց, միևնույն է, դրանք բավարար չեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Մեր զորքերը դրսևորում են բացառիկ հնարամտություն և խելահեղ քաջություն։ Պատերազմը հաղթելու ենք ու հետո հավերժ հիշենք բազում նոր լեգենդների անուններ»:
Չեխիայում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 հազար 493 նոր դեպք:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել:
168 TV ԼՐԱՀՈՍ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբեվրած դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 453-ով:
Հայ ժողովրդի դեմ կռվելու համար զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։
Կարծում եմ՝ դա մեծ գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար։ Վարձկանները, ջիհադականները, մարտնչող իսլամիստները միզազգային ահաբեկչության բաղկացուցիչներն են, որ մարտահրավեր են գլոբալ անվտանգությանը։ Այսինքն` Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում է ահաբեկիչների միջոցով։ Կարծում եմ՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի միջազգային հեղինակությունն անկում է ապրելու։ Արցախի Հանրապետությունն այսօր կռվում է գլոբալ ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային անվտանգությանը: Հետաքրքիր է, որ այս թեման շատ լայն ու արագ տարածում գտավ միջազգային լրատվամիջոցներում, և նույնիսկ արձանագրվեց Ռուսաստանի և Իրանի ԱԳ հայտարարություններում:
Այսօր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը:
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին:
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9412-ով՝ հասնելով 1 մլն 194 հազար 643-ի:
«Լեռնային Ղարաբաղում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողություններում բեկումնային պահ է նշմարվում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները հակամարտող կողմերից պահանջել են դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացին: Մոսկվան ու Փարիզն արձնագրել են, որ ադրբեջանական կողմում Թուրքիայի օգնությամբ Սիրիայից բերված ջիհադականներ են կռվում: ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում իր երկիրը կռվում է ընդդեմ միջազգային ահաբեկչության: Հարձակողական գործողություններ իրականացնող Ադրբեջանի համար դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում»,-գրում է ռուսական «Կոմերստանտ»-ը:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ օրը կեսօրից հետո Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ:
Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Քյարաջի ուրբաթօրյա աղոթապետը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և սկսել բանակցությունները:
Եվրամիությունը 720 միլիոն եվրո է տրամադրել մինչեւ 2025 թվականը Մերձբալթիկայի էներգահամակարգերը Լեհաստանի տարածքով Միության մայրցամաքային մասի հետ սինքրոնացնելու նախագծի համար: Հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն, հոկտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Անկարա: Ըստ նույն աղբյուրի՝ այցի շրջանակներում Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: