Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 9412 նոր դեպք
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9412-ով՝ հասնելով 1 մլն 194 հազար 643-ի: Այդ մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում կազմել է 9412, այդ թվում 2550-ը (27,1 տոկոս) առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ի լրումն նշում է, որ ողջ ժամանակաշրջանում երկրում գրանցվել է հիվանդության 1 մլն 194 հազար 643 դեպք: Աճի տեմպը կազմել է 0,8 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: