Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո

Հայ ժողովրդի դեմ կռվելու համար զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով.

– զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա:

– Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031