Բաժիններ՝

Կորոնավիրուսը Վրաստանում. մեկ օրում՝ 453 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբեվրած դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 453-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7 093։ Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինակեներից դուրս է գրվել 295 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 3 714 հիվանդ:

Մեկ օրում մահացել է չորս հիվանդ, եւ կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվն այժմ հասնում է 43-ի: Կարանտինում է գտնվում 5 392 մարդ, ստացիոնարներում՝ 834, քովիդ-հյուրանոցներում՝ 1 100 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik -ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս