Բաժիններ՝

Չեխիան հակառեկորդ է սահմանել մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թվով

Չեխիայում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 հազար 493 նոր դեպք: Այդ մասին նշում են տեղական ԶԼՄ-ները. սա ռեակորդային ցուցանիշ է համավարակի սկսվելուց ի վեր:

Ընդամենը, Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում COVID-19-ի համավարակի ժամանակաշրջանում հիվանդացել է 75 հազար 255 մարդ, 678-ը՝ մահացել են (մահվան 12 դեպք է գրանցվել դիտարկումների վերջին 24 ժամվա ընթացքում):

Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 5-ից երկրի տարածքում սահմանում են արտակարգ դրություն: Այն կտեւի 30 օր, նշում է «Մոսկվա 24»-ը, տեղեկացնում է Ռադիո Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս