ԵՄ-ն 720 մլն եվրո է տրամադրել Բալթիկայի երկրների էներգահամակարգերի սինքրոնացման նախագծի համար

Եվրամիությունը 720 միլիոն եվրո է տրամադրել մինչեւ 2025 թվականը Մերձբալթիկայի էներգահամակարգերը Լեհաստանի տարածքով Միության մայրցամաքային մասի հետ սինքրոնացնելու նախագծի համար: Հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր շատ կարեւոր օր է Եվրոպայի համար: Մենք մեծ քայլ ենք անում դեպի Եվրոպայի միավորումը եւ ցույց ենք տալիս եվրոպական համերաշխությունը գործողության մեջ: Անցած գիշեր մենք տրամադրեցինք 720 միլիոն եվրո, որպեսզի բալթիական էներգետիկական համակարգը կապենք մնացած Եվրոպայի հետ»,- ասել է նա:

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ «եկել է բալթիական էներգետիկական շուկայի մեկուսացումն ավարտելու պահը»: «Չեմ կարող (նախագծի) ավելի լավ անվանում մտածել, քան «Ներդաշնակ կապը»,- հավելել է նա:- Այն կկրճատի տարածաշրջանի գերկախվածությունը (Ռուսեաստանի։– խմբ. ) էներգիայի մեկ աղբյուրից՝ լիակատար ներդաշինակությամբ միացնելով այն մնացած Եվրոպայի հետ»,- հաելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս