Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևը այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են լրացուցիչ 17 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, Խանը մեղադրանքները որակել է որպես քաղաքական դրդապատճառներով առաջադրված՝ ընդգծելով, որ դրանք հաջորդել են խորհրդարանում անվստահության քվեի արդյունքում իր պաշտոնանկությանը 2022 թվականի մարտին։
Պորտուգալիայի վարչապետն իր առաջին այցն է կատարել Ուկրաինա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ չեռնոգորցի գործընկերոջը պատմել է Երևանից Բաքվի ունեցած «սպասելիքների» մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այս այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին։ Այն քաղաքական պայքարի գործիք է, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժեղացմանը, ինքնուրույն ինստիտուտների վարկաբեկմանը և ուժային կառույցների ներգրավմանը ներքաղաքական հաշվարկներում»:
Ինչպես տարբերակել կեղծ ընդդիմադիրներին. Հովհաննես Ավետիսյան
Մասիսի ընտրված քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի անդամ Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է «datalex-ում»:
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի կառավարության կատարած մեծ ներդրումը։ Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։
Այս տարի Սպիտակ տանը կայանալիք սուրբծննդյան ընթրիքին հրավիրված հայտնի անձնավորությունը սոցիալական ցանցերում կիսվել է հրավիրատոմսի մի հատվածով՝ պատմելով դրես-կոդի (հագուստի կանոնակարգի), նվերներ բերելու կանոնների և այս բացառիկ վայրում անցկացվող միջոցառումներին վերաբերող այլ հաճախ տրվող հարցերի մասին, գրում է Al Arabiya-ն:
66 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ Յուլյա Ռուտբերգը:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության և ամերիկյան ու եվրոպական գործընկերների միջև հանդիպման ավարտի մասին։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:
Google ընկերությունը ԱՄՆ վիզա ստացող որոշ աշխատակիցների խորհուրդ է տվել խուսափել միջազգային ուղևորություններից՝ դեսպանատներում առկա ուշացումների պատճառով: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակին:
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը առաջարկել է մազաթափության բուժումը ներառել պետական բժշկական ապահովագրության համակարգում՝ ընդգծելով, որ ճաղատությունը երիտասարդների համար այլևս զուտ կոսմետիկ խնդիր չէ, այլ դարձել է սոցիալական և հոգեբանական լուրջ մարտահրավեր։
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նա խորհուրդ տվեց, որպեսզի դիմենք ԱԱԾ-ին՝ նման երկրորդ փաստաթուղթ հրապարակելու խնդրանքով, ցանկացած ինչ-որ «գործակալի» վերաբերյալ, որը նույն 2021 թվականին գաղտնազերծվել է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգվում է ՄԱԿ-ի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կայունացման առաքելության մանդատը, ինչպես նաև՝ բացառության կարգով, դրա արագ արձագանքման բրիգադի մանդատը։
ԲԿ–ից նշել են, որ սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։
Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դավիթ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին (նախագահող դատավոր)»:
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, հյուպատոսական հարցերի և իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ, հայտնում է Mehr-ը։
Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։
Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում»:
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար, Reuters-ին հայտնել է ռուսական աղբյուրը։
Բելգիայում թալանվել է Նապոլեոնի բնակարան-թանգարանը։ Երկու գողեր գողացել են Ֆրանսիայի կայսրին պատկանող 18 կարատանոց ոսկե մատանի՝ հինգ ադամանդներով, և ոսկե մետաղադրամներ։ Այս մասին հաղորդում է RTBF-ը, փոխանցում է rbc.ru-ն։
Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի, և ութ կենդանի չի կարողացել փրկվել, հաղորդում է PTI լրատվական գործակալությունը։