Ադրբեջանի ԱԳ նախարարը չեռնոգորցի գործընկերոջը պատմել է Երևանից Բաքվի ունեցած «սպասելիքների» մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ չեռնոգորցի գործընկերոջը պատմել է Երևանից Բաքվի ունեցած «սպասելիքների» մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մեր այսօրվա քննարկումների ընթացքում ես տեղեկացրել եմ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային շրջանի խաղաղության օրակարգի մասին»,- հայտարարել է Բայրամովը Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև պատմել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնի համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հետագա քայլերի և Հայաստանից Ադրբեջանի ունեցած «սպասելիքների» մասին:

Տեսանյութեր

Լրահոս