Բաժիններ՝

Պակիստանի նախկին վարչապետը և նրա կինը դատապարտվել են լրացուցիչ 17 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են լրացուցիչ 17 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, Խանը մեղադրանքները որակել է որպես քաղաքական դրդապատճառներով առաջադրված՝ ընդգծելով, որ դրանք հաջորդել են խորհրդարանում անվստահության քվեի արդյունքում իր պաշտոնանկությանը 2022 թվականի մարտին։

Խանի խոսքով՝ իր հեռացումը վարչապետի պաշտոնից տեղի է ունեցել այն բանից մոտ մեկ ամիս անց, երբ Պակիստանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դոնալդ Լուի հետ։

Ամերիկյան The Intercept-ի ձեռք բերած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան Պակիստանի իշխանություններին կոչ է արել հեռացնել Իմրան Խանին վարչապետի պաշտոնից՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում նրա չեզոք դիրքորոշման պատճառով։

Նյութում նշվում է նաև, որ Պակիստանի զինված ուժերը, թեև վերջին տարիներին բարելավել են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, էական դեր են խաղացել Խանի իշխանությունից հանկարծակի հեռացման գործընթացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031