Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Այո, գնդակը հիմա Մարտուն Գրիգորյանի դաշտում է, որովհետև առաջատար մյուս ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց քվեն տալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ, որ Մարտուն Գրիգորյանն այնպիսի հայտարարություն չի անի, որ հիասթափեցնի իր ընտրողներին,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով,- Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի այն ընտրողներին, որոնք մերժել են ՔՊ-ին»։
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը :
Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ Արկտիկայում՝ աշխարհի ամենացուրտ և աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր շրջաններից մեկում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազային հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը պատկանող մեկ կիլոմետր երկարությամբ թունելի ոչնչացման մասին։
Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Լեհաստանը Միացյալ Նահանգներից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի լոգիստիկ սարքավորումների մատակարարման մասին շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը ճաշելուց հետո, երբ մտել է հրամանատարական կետ, տեսել է, որ Աննա Հակոբյանը նստած է՝ Սամվել Բաբայանն էլ կողքին կանգնած:
Արդեն 7 ժամ ջուր ծեծել կլինի՞. ասում են` ո՞ւր է մեր երեխան. հասկանում եմ. Անդրանիկ Քոչարյան
Իհարկե, ոչ մի հարցի պատասխան չստացանք. ջուր էին ծեծում փնթիները. անհետ կորածների ծնողներ
Ռուսաստանում մտադիր են փոփոխություններ մտցնել պետական միգրացիոն քաղաքականության ոլորտում, ինչը թույլ կտա չեզոքացնել ծայրահեղականության դրսևորումների սպառնալիքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինը։
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Դեսպանության հաղորդմամբ՝ դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։
«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Երևան կատարած այցից օրեր անց կայացել է ԻԻՀ նախագահի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ։
Ընտրությունների ժամանակ հոսանքազրկումներ, զանգեր, կաշառատվություն, մարդկանց տեղամաս բերելու փորձեր, որոնց վերաբերյալ եղան բազմաթիվ փաստեր ու ահազանգներ։ Չնայած այս ամենի՝ Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ցույց տալով Նիկոլ Փաշինյանին, որ նա և իր թիմը վատնել և մսխել են հայ ժողովրդի վստահությունը, հավատը։
ԵՊԲՀ ներկայացուցիչ-փաստաբանը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ եք, որ գումարները, որոնք փոխանցել եք նախկին արհմիությանը, փոխանցվել են նոր միությանը։ Վկան ասաց` տեղյակ եղել է ու համաձայնություն էլ է տվել նոր արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ:
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Ինչպես Հայաստանի կեսից ավելին, ես էլ մինչև ուշ գիշեր հետևել եմ Գյումրիի ընտրություններին»,- իր գործով դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններին:
Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։
Գերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։
Մարտի 31-ին Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Մարտի 31-ին Բրեկելմանսը նաև հրապարակումներ է արել Արևելյան ռազմաճակատի շտաբ, ինչպես նաև Դնեպրի մերձակայքում զորավարժարան այցելելու մասին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր այս շաբաթ Պուտինին կրկին զանգահարելու մտադրության մասին
Ո՞նց ով ուզում է լինի. չէի ուզի ՔՊ-ի այլընտրանքը լինի այն ուժը,ում պատճառով նաև եղավ 2018թ. Նազարյան