ՌԴ ԱԽ-ն քննարկել է միգրացիոն քաղաքականության արմատական փոփոխության նպատակահարմարությունը

Ռուսաստանում մտադիր են փոփոխություններ մտցնել պետական միգրացիոն քաղաքականության ոլորտում, ինչը թույլ կտա չեզոքացնել ծայրահեղականության դրսևորումների սպառնալիքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինը։

Նրա խոսքով՝ ոչ բարեկամական երկրները փորձում են միգրացիոն գործոնն օգտագործել ի վնաս Ռուսաստանի շահերի։

Պաշտոնյան հայտարարել է, որ աշխատանքային միգրանտներին և գաղթօջախների ներկայացուցիչներին փորձում են մտացածին՝ ոստիկանության իբր «անօրինական» գործողությունների, կեցության վատ պայմանների և ժամանակին չվճարումների պատրվակներով ներգրավել բողոքի ակցիաների մեջ:

«Մյուս կողմից` մարդկանց վրա ներգործելու նպատակով օգտագործվում են գործող կարգերը օտարերկրացիների կողմից զանգվածաբար խախտելու և հանցագործություններ կատարելու, միգրացիոն օրենսդրությունը և համընդհանուր ընդունված նորմերը չպահպանելու դեպքերը», – ասել է Գրեբենկինը:

Տեսանյութեր

Լրահոս