Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող մեկ կմ երկարությամբ թունել է ոչնչացրել

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազային հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը պատկանող մեկ կիլոմետր երկարությամբ թունելի ոչնչացման մասին։

Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Ռազմական գործողությունների շրջանակում «Յահվլոմ» ստորաբաժանումը՝ 252-րդ դիվիզիայի հրամանատարությամբ, ոչնչացրել է «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կիլոմետրանոց թունելը Գազայի հատվածում»,-նշված է տարածված հայտարարության մեջ:

Իսրայելական բանակը նաև հայտնել է Գազայի հատվածքում ավելի քան 50 արմատականների ոչնչացման մասին։

Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում գրեթե երկամսյա հրադադարից հետո։ Իսրայելի պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը։

Պաղեստինյան կողմն, իր հերթին, մեղադրել է Իսրայելին նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելուց և պատերազմի վերջնական ավարտի և զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս