«Երբ նապաստակը հարձակվում է արջի վրա, իհարկե, պետք է ապտակ ուտի». փաստաբանը՝ մարտի 1-ի գործի մասին
Լարիսա Ալավերդյանը՝ երկրում ռազմական դրության վերացման, սպասվող ընտրությունների մասին. ՈւՂԻՂ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։
Այսինքն՝ ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում. մի մարդու գրառման հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվե՞լ ենք, մի մարդու գրառման հետ, ով ասում էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու՝ ղարաբաղյան հարցի որևէ լուծման չեմ գնա, և ժողովրդից թաքուն գնաց, քվեարկե՞ց,- իր դիրքորոշումը վերահաստատեց նա՝ հավելելով,- Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա, որովհետև չկա ընտրություն. մեր օրակարգը նույնն է՝ Նիկոլի հրաժարական:
Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։
Սուեզի ջրանցքով երթեւեկությունը երկու ուղղություններով լիովին դադարեցված է հունի լայնքով անշարժ մնացած բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու գործողության իրականացման պատճառով:
Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որն այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց, հասարակության և, մասնավորապես, լրատվամիջոցների ներկայացուցիչները լավ չեն ընկալել։
Մարտի 24-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը:
Պատերազմի 4-րդ օրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ի վերջո առաջարկե՞լ է դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ: Շրջանառվող այս հարցն այսօր լրագրողները նորից ուղղեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կառավարության նիստից հետո:
Վոլոդյա Հովհաննիսյանը՝ երկրում ռազմական դրության վերացման, սպասվող ընտրությունների մասին. ՈւՂԻՂ:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։
Ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։
Այս գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը: Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի թրաֆիկի՝ 55 տոկոսը: Ընկերությունն ինտերնետային «մուտք» ունի նաև Իրան և Իրաք:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրանիկ Մարգարյանի կուսակիցներն ու ընկերները այցելել են պանթեոն․ այսօր նրա մահվան 14–րդ տարելիցն է․ ՈՒՂԻՂ
Պատերազմի խայտառակ կապիտուլիացիայից հետո Ադրբեջանում և Թուրքիայում հակահայկական քաղաքականությունը նոր՝ աննախադեպ ծավալներ է ստացել։ Զգալի մասով դա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից որդեգրված պարտվողական ու անհասկանալի խաղաղասիրական, իսկ որոշ դեպքերում նաև բացահայտ պրոթուրքական քաղաքականության։ Հենց այդ քաղաքականության պատճառով է, որ մեր հարևան թշնամի պետությունները անդադար գործում են նորանոր ոճրագործություններ (ամենաէականը՝ մեր ռազմագերիների պահումը Ադրբեջանում)։
Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Փաստաբան Սևակ Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումը գրավոր քննելու դատարանի որոշման մասին. ՈւՂԻՂ
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։
Կա թյուր կարծիք, որ երկրում իրավիճակը կփոխվի, եթե բոլորը գնան ու գան նորերը, որոնք երբեք ոչ մի բանի մեջ թաթախված չեն եղել: Սա իհարկե շատ միամիտ կարծիք է բազմաթիվ պատճառներով, բայց դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ օտարերկրյա գործակալ կարան լինեն բոլորը՝ հները, ներկաները և ապագաները: Պետության գերխնդիրը պետք է լինի` կառուցել քաղաքական դաշտն առանց օտարերկրյա շահեր սպասարկողների:
Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանը մտել է աղետի նոր փուլ։ Մեծ թափով գործում է քովիդ մահերի մեքենան։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած ևս 6 դեպք, 24-ին՝ 17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։ Եվ դա տեղի է ունենում տոտալ անտարբերության պայմաններում։
ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում։
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ:
1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար:
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի 2020 թ. հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման եւ հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից տվյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:
Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետեւից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։