«Սա տուգանք, սանկցիա չէ». Նիկոլայ Բաղդասարյանը՝ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ օրենքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որն այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց, հասարակության և,  մասնավորապես, լրատվամիջոցների ներկայացուցիչները  լավ չեն ընկալել։

Ըստ ընդունված օրենքի, որի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը 1000-ապատիկից դարձնել 3000-ապատիկ՝ 10.000-ապատիկը դարձնել 6000-ապատիկ։

Ըստ պատգամավորի, ընդունված օրենքով ոչ թե երեք անգամ գումարն ավելացվել, այլ հակառակը՝ շեմն է բարձրացվել։

«Սա տուգանք, սանկցիա չէ, մեր պետությունում դա զրո է։ Այլ պետություններում կա կարգավորում, եթե զրպարտիչ հոդված են հրապարակում, վարչական պատասխանատվության պետք է ենթարկեն ինչ-որ մեկին, կնշանակի՝ սահմանել տուգանք, օրինակ, 50 հազար դրամի չափով, բացի այդ էլ տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն կունենա դիմել այդ ինչ-որ մեկին 10 միլիոն ստանալու համար։ Մենք այդ 10 միլիոնի չափն ենք բարձրացրել, այլ ոչ թե 50 հազարն ենք բարձրացրել»,- նշեց Նիկոլ Բաղդասարյանը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանին շարունակում են անվանել դավաճան, իսկ պատգամավորներին՝ հայտնի հայտարարությունից հետո՝ ուսապարկ, այս դեպքում ի՞նչ է նախատեսվում, Նիկոլ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամենը նշված օրենքի հետ որևէ առնչություն չունի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031