«Կա թյուր կարծիք, որ երկրում իրավիճակը կփոխվի, եթե բոլորը գնան ու գան նորերը, որոնք երբեք ոչ մի բանի մեջ թաթախված չեն եղել». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա թյուր կարծիք, որ երկրում իրավիճակը կփոխվի, եթե բոլորը գնան ու գան նորերը, որոնք երբեք ոչ մի բանի մեջ թաթախված չեն եղել: Սա իհարկե շատ միամիտ կարծիք է բազմաթիվ պատճառներով, բայց դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ օտարերկրյա գործակալ կարան լինեն բոլորը՝ հները, ներկաները և ապագաները: Պետության գերխնդիրը պետք է լինի` կառուցել քաղաքական դաշտն առանց օտարերկրյա շահեր սպասարկողների: Սա այդքան էլ դժվար գործ չէ: Գործակալների մեծ մասին կարելի է լյուստրացիայի ենթարկել մի քանի հարց տալով: Ավելի խորը ներդրվածներով, ինչպիսին է օրինակ ԱԽՔ-ը, պիտի զբաղվի ԱԱԾ-ն, որը իր հերթին պիտի մաքրվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031